Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Նոր ձևաչափերը և հասարակությունը կդառնան գործընկերներ

Նոր ձևաչափերը և հասարակությունը կդառնան գործընկերներ
13.09.2024 | 11:28

Ադրբեջանի «խաղաղության օրակարգը» պատեհ պահին նոր ռազմական հարձակումն է։

ՀՀ իշխանությունների «խաղաղության օրակարգը», թղթի կտոր ստանալով, վերարտադրման հնարավորությունն է։

Բա ո՞րն է Հայաստանի իրական խաղաղության օրակարգը։ Որպես առաջին քայլ՝ այս երկու սցենարները խափանելը։ Ինչպե՞ս։

Հայաստանի խաղաղության օրակարգը ձևավորելու համար անհրաժեշտ է նոր քաղաքական միտք, նոր ձևաչափեր։ Հայաստանի պետական քաղաքական միտքը պետք է լինի Հայաստանի հետպատերազմական վերականգնումը՝ իր բոլոր ասպեկտներով։ Մնացածը կա´մ ժամավաճառություն է, կա՛մ՝ գործարք։

Մարդիկ ուզում են տեսնել պետության, իրենց և իրենց ընտանիքների վաղվա օրը։

Դժվար է լինել պարտված երկրի քաղաքացի, պարտված հասարակություն, պարտված վերնախավ։ Հակառակորդ պետությունները մեզ նայում են որպես փայլուն պոտենցիալ զոհի, որի գլխին հնարավոր է հարմար պահի նորից տալ։ Որպես պոտենցիալ զոհ մեզ նայում են երբեմն անգամ մեր բարեկամները, քանի որ հիմա մեր անմտությամբ այլ բանի չենք ձգում։

Մենք չպետք է դիտվենք-ընկալվենք-ինքնաընկալվենք որպես զոհ։ Հայաստանում խորքային փոփոխություններ են պետք, իսկ դա հնարավոր է միայն նոր բովանդակության և նոր ձևաչափերի դեպքում։ Վերջապես պետք է գտնել ձևը՝ տասնյակ հազարավոր ազնիվ, պայքարող անհատների պայքարը ռացիոնալ հուն դնելու և կոնկրետ արդյունքների հասնելու համար։

Նոր ձևաչափերը և հասարակությունը կարող են դառնալ լավ գործընկերներ ու ձևավորել լավ ուժ՝ դիմակայելու թե´ արտաքին հստակ սպառնալիքներին, թե´ ներքին կառավարման տապալումներին, որոնք օր-օրի ավելի այլանդակ են դառնում։

Պարտված երկիրն ունի պարտված իշխանություն, բայց նաև՝ պարտված հանրային-քաղաքական վերնախավ ու պարտված հասարակություն։ Կարծում եմ՝ վերափոխման ճանապարհը հենց այդտեղից է պետք սկսել։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2386

Մեկնաբանություններ